Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Տիգրանակերտի հնագիտական պեղումները վերսկսվել են

Տիգրանակերտի հնագիտական պեղումները վերսկսվել են
05.07.2013 | 18:13

Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումները վերսկսվել են, աշխատանքներն ինչպես հավաստիացնում է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ընթանալու են հիմնականում 3 պեղավայրերում՝ Ամրացված, Կենտրոնական և Անտիկ թաղամասերում: Այս մասին հայտնում է karabakh-open.info-ն:

«Մեր ենթադրությամբ մաքրվելու է 19-րդ դարում կառուցված փոստային շենքը, որը շատ ուշագրավ է: Կարծում ենք Անտիկ և Ամրացված թաղամասերի միջև ևս մի թաղամաս է եղել, որը պետք է փորձենք գտնել: Ուսումնասիրություններ են կատարվելու՝ ճշտելու համար առաջին հազարամյակի քարակոթողների հստակ տեղադրությունը, ինչպես նաև կատարվելու են որոշակի հետախուզական աշխատանքներ: Պեղումները դեռ նոր ենք սկսել, բայց արդեն ունենք շատ հետաքրքիր գտածո: Կնիք ենք գտել, արձանագրությամբ, որը թվով երկրորդն է, նախորդ տարիներին գտնվել են նաև կնքադրոշմեր, ինչը խոսում է քաղաքի վարչական կարևոր նշանակության մասին: Քաղաքի տարածքը շատ ավելի մեծ է քան մենք պատկերացնում ենք: Եվ ամեն տարի մենք այստեղ հանդիպում ենք նոր ու հաճելի անակնկալների: Պեղումներին զուգընթաց ցանկություն ունենք մաքրել նաև Գյավուր – կալայի վաղ միջնադարյան, քրիստոնեական տաճարի հյուսիսային հատվածը: Աշխատում ենք նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանի նոր ցուցադրության ծրագրի վրա, որը իր մեջ կներառի ոչ միայն Տիգրանակերտը, այլև նրա շրջակայքը»,- ասել է Համլետ Պետրոսյանը:

Դիտվել է՝ 3049

Մեկնաբանություններ